Վիլաշ-Բոաշ. Մրցակցին լրջությամբ ենք վերաբերում
Նմանատիպ
«Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Անդրե Վիլաշ-Բոաշը խոսել է Եվրոպա լիգայի շրջանակներում կայանալիք «Ինտերի» հետ հանդիպման մասին:
«Մեծ խաղ է սպասվում: Վերջին շաբաթների ընթացքում մենք շատ կարևոր հանդիպումներ ենք ունեցել, և սա ևս կլինի դրանցից մեկը: Հաջող ընթացքը շարունակելու մեծ ցանկություն ունենք: Մրցակցին մենք լրջությամբ ենք վերաբերում: Մրցաշարի այս հատվածում չի կարելի հանգստանալ, անհրաժեշտ է առավելագույնս կենտրոնանալ այդ խաղի վրա:Եվրոպա լիգան մեծ նշանակություն ունի ինչպես մրցակցի, այնպես էլ մեզ համար
«Ինտերը» եվրոգավաթներում հանդես գալու մեծ փորձ ունի: Հավանաբար, նրանք ուսումնասիրել են մեր խաղը, բայց մենք էլ շատ բան գիտենք նրանց մասին: Այնպես որ, կարող ենք օգտվել մրցակցի թույլ կողմերից:
Ինչ վերաբերում է Բեյլին, ապա նա իսկական ֆուտբոլիստ է: Այժմ նա մեզ պետք է ավելին քան երբևէ»:
Հետևեք մեզ նաև Telegram-ում