Բենիտես. Բոլոր մրցաշարերն էլ կարևոր են

Բենիտես. Բոլոր մրցաշարերն էլ կարևոր են

«Չելսիի» գլխավոր մարզիչ Ռաֆա Բենիտեսը խոսել է Եվրոպա լիգայի շրջանակներում կայանալիք «Ստյաուի» դեմ հանդիպումից:

«Փորձելու ենք առաջ ընթանալ բոլոր մրցաշարերում: Այժմ բոլորը կենտրոնացած են «Ստյաուի» դեմ խաղի վրա: Բոլոր մրցաշարերն էլ կարևոր են, եթե հաջող ելույթ ունենանք այստեղ և Պրեմիեր լիգայի առաջին քառյակում տեղ զբաղեցնենք, ապա երջանիկ կլինենք:

Միայն «Ստյաուի» դեմ խաղից հետո կմտածենք «Մանչեսթեր Յունայթեդի» հետ խաղի մասին: Միշտ էլ կարևորվում է առաջիկա հանդիպումը: Ինչ վերաբերում է հոգնածությանը, ապա եթե մենք ամեն ինչ ճիշտ անենք, այն  մեզ վրա ազդեցություն  չի ունենա»,-ասել է Բենիտեսը:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում