Կոբի Բրայանտը խաղում է` ցավն անտեսելով
07/03/2013 10:13
Նմանատիպ
«Լոս Անջելես Լեյքերսի» բասկետբոլիստ Կոբի Բրայանտը հայտարարել է, որ վնասվածքը չի խանգարի իրեն մասնակցելու Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) կանոնավոր առաջնությանը:
«Օկլահոմա Սիթիի» հետ խաղում Բրայանտը վաստակել է 30 միավոր, թեպետ «Լեյքերսը» պարտվեց 105:122 հաշվով:
«Ամեն անգամ, երբ ես կտրուկ շարժումներ եմ կատարում, ցավ եմ զգում: Սակայն շարունակում եմ խաղալ, որովհետև այժմ մրցաշրջանի կարևոր հատվածն է»,-Բրայանտի խոսքերը մեջբերել է Associated Press-ը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում