«Յուվենթուս»-«Սելթիկ»` 2:0. թուրինցիները Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակչում են (տեսանյութ)
07/03/2013 01:20
Նմանատիպ
Այսօր հայտնի դարձան Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակչի ևս երկու մասնակից թիմերի անուններ: «Յուվենթուսը», որն առաջին խաղում 0:2 հաշվով առավելության էր հասել շոտլանդական «Սելթիկի» նկատմամբ, նույն հաշվով հաղթանակ տոնեց նաև սեփական խաղադաշտում:
Հանդիպման հաշիվը 24-րդ րոպեին բացեց Մատրին, իսկ 65-րդ րոպեին Վիդալի փոխանցումից հետո աչքի ընկավ Կվալյարելան: Այսպիսով, «Յուվեն» հաղթեց 2 խաղերի արդյունքում 5:0 հաշվով և նվաճեց 1/4 եզրափակչի ուղեգիր:
Հետևեք մեզ նաև Telegram-ում