«ՊՍԺ»-«Վալենսիա»` 1:1. «ՊՍԺ»-ն` Չեմպիոնների լիգայի 1/4 փուլի մասնակից (տեսանյութ)

«ՊՍԺ»-«Վալենսիա»` 1:1. «ՊՍԺ»-ն` Չեմպիոնների լիգայի 1/4 փուլի մասնակից (տեսանյութ)

Իսպանական «Վալենսիային» Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակչի ուղեգիր նվաճելու համար Փարիզում պետք էր հաղթանակ տոնել:

Սակայն «Վալենսիայի» ֆուտբոլիստները կարողացան ընդամենը մեկ գնդակ ուղարկել Սիրիգուի պաշտպանած դարպասը. 55-րդ րոպեին աչքի ընկավ Ժոնասը: Սակայն վալենսիացիների ուրախությունը երկար չտևեց. 11 րոպե անց հաշվի հավասարակշռությունը վերականգնեց Լավեսսին` ապահովելով «ՊՍԺ»-ին Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակչի ուղեգիր:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում