Մեսսի. Վիլանովայի և Աբիդալի հիվանդությունն ազդել է մեր խաղի որակին

Մեսսի. Վիլանովայի և Աբիդալի հիվանդությունն ազդել է մեր խաղի որակին

«Բարսելոնայի» առաջատար Լեո Մեսսին նշել է, որ վերջին շրջանում թիմը բարդ ժամանակներ է ապրում: Արգենտինացին ասել է, որ դրա արմատները կապված են մարզիչ Վիլանովայի և խաղընկեր Աբիդալի հիվանդությունների հետ.

-Այն, ինչ կատարվեց Վիլանովայի և Աբիդալի հետ, անդրադարձել է ֆուտբոլիստների վրա: Բայց դա չի կարող թույլ խաղի արդարացում լինել: Մենք ուժեղ թիմ ունենք ու այն ոտքի կկանգնի:

Հետևեք մեզ նաև Telegram-ում