«Տոտենհեմը» 40 մլն կտրամադրի Բեյլին պահելու համար
07/03/2013 14:21
Նմանատիպ
Լոնդոնի «Տոտենհեմի» ղեկավարությունը պատրաստ է ամեն ինչ անել, որպեսզի թիմում պահի վինգեր Գարեթ Բեյլին:
Ուելսի հավաքականի ֆուտբոլիստին արդեն երկար ժամանակ հետևում են այնպիսի գրանդ ակումբներ ինչպիսիք են՝ «Ռեալը», «Մանչեսթեր Սիթին», և նույնիսկ «Բավարիան»:
Հաղորդվում է, որ «Տոտենհեմի» նախագահը չի մերժի 60-70 մլն ֆունտի առաջարկը, իսկ ավելի քիչ գումար առաջարկողներին կմերժի:
Հիմա ակումբի նախագահը փորձում է նոր պայմանագիր առաջարկել Բեյլին, որը 5 տարում կվաստակի 40 մլն: Կարևոր է նշել, որ «Տոտենհեմին» հարկավոր է մտնել Չեմպիոնների Լիգայի գոտի: Անձամբ ֆուտբոլիստը նշել էր, որ «Տոտենհեմը» կլքի միայն այն դեպքում, եթե թիմը չհայտնվի Չեմպիոնների Լիգայում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում