Բենիտես. «Յունայթեդի» մասին կմտածենք «Ստյաուայի» հետ խաղից հետո

Բենիտես. «Յունայթեդի» մասին կմտածենք «Ստյաուայի» հետ խաղից հետո

Լոնդոնի «Չելսիի» գլխավոր մարզիչ Ռաֆայել Բենիտեսը Եվրոպայի Լիգայի շրջանակներում այսօր կայանալիք «Չելսի» – «Ստյաուա» խաղից առաջ խոսել է իր թիմի մասին: Նշելով, որ այսօր «Չելսին» իր մարտական կազմով դուրս կգա խաղադաշտ: Նրա խոսքերով «Չելսին» իր ուժերը չի խնայի Անգլիայի Գավաթի շրջանակներում «Յունայթեդի» հետ խաղի համար, որը տեղի կունենա կիրակի օրը «Օլդ Թրաֆորդում»:

– Ես արդեն բազմիցս նշել եմ, որ Եվրոպայի Լիգան մեզ համար շատ կարևոր է,- Բենիտեսի խոսքերն է մեջբերում «Չելսիի» պաշտոնական կայքը,- մենք ամեն ինչ կանենք այս տիտղոսը նվաճելու համար: Իսկ «Մանչեսթեր Յունայթեդի» հետ կայանալիք խաղի համար կմտածենք «Ստյաուայից» հետո: Ռումինացիների հետ խաղում մենք մեր մարտական կազմով դուրս կգանք խաղադաշտ, որպեսզի գրանցենք լավ արդյունք 

Հետևեք մեզ նաև Telegram-ում