Կարասյովը չի վախենում «Ստյաուա» – «Չելսի» խաղը սխալ դատելուց
07/03/2013 16:20
Նմանատիպ
33-ամյա մրցավար Սերգեյ Կարասյովը, ում վստահվել է սպասարկել Եվրոպայի լիգայի 1/8 եզրափակչի «Ստյաուա» – «Չելսի» խաղը, հայտարարել է, որ չի վախենում սխալվել խաղը դատելուց:
-Այն, որ մեզ սպասվում է սպասարկել ակումբ, որի տերը ազգությամբ ռուս է, ոչ մի նշանակություն չունի: Եթե անգամ մեզ վստահեին ռուսական և իսպանական որևէ ակումբների միջև կայանալիք խաղը սպասարկել, նորից ոչինչ չէր փոխվի: Մենք աշխատում ենք մեր և մեր ղեկավարների համար,-ասել է Կարասյովը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում