Մեկնարկել է Հայաստանի սամբոյի առաջնությունը

Մեկնարկել է Հայաստանի սամբոյի առաջնությունը

Այսօր մարտի 7-ին Երևանում մեկնարկել է Հայաստանի սամբոյի պատանիների առաջնությունը նվիրված Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի պետական մարմնի հիմնադրման 90-ամյակին: Առաջնությանը մասնակիցում են ընդհանուր հաշվով 167 մարզիկներ ՀՀ մարզերից և Արցախից:
Առաջնությունը անց է կացվում միջազգային կանոնակարգի համաձայն՝ 10 քաշային կարգերում: Մրցաշարը սպասարկում է միջազգային կարգի մրցավարական կազմը:

Առաջնության արդյունքների հիման վրա կձևավորվի Հայաստանի սամբոյի պատանիների հավաքականը, որը ապրիլի 11-ից 15-ը Կիպրոսում մասնակցելու է Եվրոպայի պատանիների առաջնությանը: Տեղեկացնում է ՀՀ Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում