Բլից հարցազրույց Խաբի Ալոնսոյի հետ

Բլից հարցազրույց Խաբի Ալոնսոյի հետ

Ներկայացնում ենք Իսպանիայի հավաքականի և «Ռեալի» կիսապաշտպան Խաբի Ալոնսոյի բլից հարցազրույցներից:

-Սիրած դերասանը և դերասանուհին

-Ռոբերտ դե Նիրո, Ալ Պաչինո, Սյուզան Սարանդոն,Սկարլետ Յոհանսոն, Օդրի Հեպբերն:

-Սիրած երաժիշտը

-Փոքր ժամանակ սիրում էի «Նիրվանա» խումբը, իսկ հիմա՝ Սաբինա, Կալամարո, «Բիթլզ», Նիլ Յանգ, Թոմ Ուեյթս, Coldplay, Loquillo

-Ֆոբիան

-Չկա

-Կանանց մեջ ի՞նչն եք գնահատում

-Յուրահատկությունը

-Ամաչկո՞տ եք

-Այո

-Սիրած գույները

-Կարմիր,կապույտ և սպիտակ

-Սիրած քաղաքը

-Լոնդոն, միշտ ցանկանում եմ այնտեղ վերադառնալ

-Սիրած երգը

-Red Hot Chili Peppers-ի Otherside –ը

-Ո՞ր կերակուրն է հիշեցնում Ձեր մանկությունը

-Մակարոնը՝ տոմատով և ձվով. այսպես էր պատրաստում տատիկս

-Ի՞նչ եք վերցնում Ձեզ հետ հավաքների ժամանակ

-Նոթբուքս: Սիրում եմ ֆիլմեր դիտել:

 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում