Մանչինին չգիտի` ամռանը Տուրեն կհեռանա՞ «Ման. Սիթիից»

Մանչինին չգիտի` ամռանը Տուրեն կհեռանա՞ «Ման. Սիթիից»

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինին չի ցանկացել խոսել Կոլո Տուրեի ապագայի մասին: Նշենք, որ Տուրեի պայմանագիրը «քաղաքայինների» հետ ուժի մեջ է մինչև այս մրցաշրջանի ավարտը, իսկ ֆուտբոլիստը շատ քիչ խաղաժամանակ է ստանում: Թեպետ վերջին շրջանում հաջողությամբ փոխարինում է վնասվածք ստացած Վենսան Կոմպանիին:

Երբ լրագրողները Մանչինիին հարցրել են` կմնա՞ արդյոք Տուրեն «Ման. Սիթիում», նա պատասխանել է.

-Կմնա՞ Տուրեն…ես նույնպես ունենալու եմ կարճատև արձակուրդ: Իսկ եթե լուրջ, այս պահին Տուրեի ապագայի մասին ոչինչ չեմ կարող ասել: Կարևորն այն է, որ նա հիմա շատ լավ է խաղում: Նա իսկական պրոֆեսիոնալ է և արժանի է համապատասխան վերաբերմունքի: 

Հետևեք մեզ նաև Telegram-ում