«Ես չեմ փոխվում. Ես Ժոզե Մոուրինյոն եմ» (մաս 3-րդ)

«Ես չեմ փոխվում. Ես Ժոզե Մոուրինյոն եմ» (մաս 3-րդ)

Շաբաթվա դեմք խորագրի հերոս Ժոզե Մոուրինյոյի անցած ֆուտբոլային ճանապարհին երկու մասով արդեն անդրադարձել ենք (1-ին մաս` այստեղ, 2-րդ մաս`այստեղ):

Վերջին` երրորդ մասում, ինչպես և խոստացել էինք, ներկայացնում ենք տարբեր տարիների ընթացքում Ժոզե Մոուրինյոյի արտահայտած ամենադիպուկ, սուր ու յուրահատուկ մտքերը…

«Ես հին կամ նոր մարզիչների ջատագովը չեմ: Ես հավատում եմ լավ և վատ, հաջողակ և անհաջողակ մարզիչներին: Մի´ համարեք ինձ եսասեր, ես հաղթել եմ Չեմպիոնների լիգայում և ես առանձնահատուկ եմ»:

«Բոլորն այնպես եմ երազում, որ «Չելսին» պարտվի, կարծես, երբ մենք ի վերջո պարտվենք երկրում հանգստյան օր են հայտարարելու»:

«Երիտասարդ ֆուտբոլիստները ձմերուկի նման են: Միայն փորձելուց հետո կարող ես 100 տոկոսով համոզվել, որ այն լավ պատառ է: Որոշ ձմերուկներ արտաքինից շատ լավն են, բայց անհամ են, իսկ մյուսները տեսքից գրավիչ չեն, բայց հոյակապ համ ունեն: Երիտասարդական և պրոֆեսիոնալ ֆուտբոլը նույն բանը չէ: Որպեսզի իմանանք «ձմերուկի իսկական համը» անհրաժեշտ է, որ երիտասարդները մարզվեն պրոֆեսիոնալների հետ»:

«Աբրամովիչն ամուսնալուծվու՞մ է..ամեն ինչ այդքան վատ չէ. Լավ փաստաբանի դեպքում նրա կինը’ Իրինան., կարող է իր հետ տանել անգամ Միխայել Բալլակին»:

«Երկրպագուները պարզապես հիանալի տեսք ունեին, երբ գոռում էին’ «Մոուրինյո´, գնա գրողի ծոցը…»»

«Արսեն Վենգերն ինձ հիշեցնում է այն մարդկանց, ովքեր շատ են սիրում հետևել մյուսներին: Նմանների տանը սովորաբար մեծ հեռադիտակ կա, որով նրանք հետևում են’ ինչ է կատարվում մյուսների տանը»:

«Ես կարող եմ ավելի շատ աշխատել, բայց ես չեմ կարող հրաշքներ գործել, ինչպես Մերլինը կամ Հարրի Պոտտերը»:

2005 թվականի «Բարսելոնայի» հետ Չեմպիոնների լիգայի խաղից հետո.
«Երբ Ռայկարդը մտավ մրցավարների սենյակ, ես չէի հավատում իմ աչքերին: Երբ հեռացրին Դրոգբային, ես այլևս չէի զարմանում»:

«Ես ցանկանում եմ վերադառնալ Անգլիա: Ես այն տղամարդկանցից չեմ, ովքեր թաքցնում են իրենց զգացմունքերը: Դրա համար էլ ես միշտ ասում եմ այն, ինչն իմ դուրը գալիս է»:

«Ես չեմ ցանկանում պարզապես գոյություն ունենալ. Դա հակասում է իմ բնավորությանը: Այդ իսկ պատճառով ես միշտ կլինեմ այնպիսին, ինչպիսին այժմ եմ»:

«Ինձ պետք չէ հիանալի բնավորությամբ ֆուտբոլիստ-նման մարդ պետք է իմ աղջկան»:

«Կան այնպիսինները, ովքեր հաղթանակները տոնում են: Ես դրա համար ժամանակ չունեմ. Ես աշխատում եմ»:

«Կյանքում ինձ համար ամենակարևորը սերն է: Պետք է սիրել ընտանիքիդ, աշխատանքդ, մարդկանց, որոնց հետ շփվում ես: Եթե դու չես սիրում կնոջդ, պետք է բաժանվես: Եթե չես սիրում երեխաներիդ, ուրեմն դու մարդ չես, ավելի լավ է ինքնասպան լինես: Եվ երբ չես սիրում աշխատանքդ, պետք է փոխես այն»:

«Ես ինձ համարում եմ իտալական ֆուտբոլի Ռոբին Հուդը: Դրա համար էլ ինձ դուր է գալիս գլխավորել «Ինտերը»»:

«Ընտանեկան կյանքում իմ կինը կատարյալ «մարզիչ» է: Երբ մենք ընտանիքով ենք աստղը միայն նա է»:

«Խոսեպ Գվարդիոլան մեծ մարզիչ է, բայց նա հաղթեց այն Չեմպիոնների լիգան, որը ես կամաչեի հաղթել…»:

«Ես չեմ փոխվում. Ես Ժոզե Մոուրինյոն եմ’ իմ առավելություններով և թերություններով»:

 

Որպես հետագրություն` ֆուտբոլում գուցե այնքան էլ կարևոր չէ, թե ինչպես է մարդ շփվում լրագրողների և մրցակցների հետ..առավել կարևոր է ինչպիսին են հարաբերությունները թիմի ներսում:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում