Եվրոպա լիգա. «Անժի»-«Նյուքասլ» խաղում գոլեր չեղան

Եվրոպա լիգա. «Անժի»-«Նյուքասլ» խաղում գոլեր չեղան

Քիչ առաջ «Լուժնիկի» մարզադաշտում ավարտվեց Եվրոպա լիգայի փլեյ-օֆֆ փուլի «Անժի»-«Նյուքասլ» հանդիպումը:

Նշենք, որ մինչ այս խաղը մրցաշարում «Անժին» սեփական հարկի տակ հաղթել էր բոլոր 7 խաղերում, իսկ «Նյուքասլը» արտագնա հանդիպումներից պարտվել էր միայն մեկում: Այսօր թիմերն այդպես էլ չկարողացան գրավել միմյանց դարպասները: «Անժին», թեպետ խաղի ընթացքում ուներ շոշափելի առավելության, սակայն այն գոլի վերածել չկարողացավ: Գոլի չհանգեցրին նաև «Նյուքասլի» հակագրոհները. «Անժի»-«Նյուքասլ»` 0:0:

Հավելենք, որ մրցավար Իշտվան Վադը միայն մեկ դեղին քարտ ցույց տվեց` զգուշացնելով հյուրերից Էդարային:

Հետևեք մեզ նաև Telegram-ում