Հունիսի 5-ին տեղի կունենա Բալլակի հրաժեշտի հանդիպումը
07/03/2013 22:56
Նմանատիպ
Գերմանիայի հավաքականի նախկին ավագ Միխայիլ Բալլակն արդեն կողմնորոշվել է, թե որտեղ և երբ տեղի կունենա իր հրաժեշտի հանդիպումը:
«Բայերի», «Չելսիի», «Բավարիայի» և «Կայզերսլաութերնի» նախկին ֆուտբոլիստն ընկերներին հունիսի 5-ին հրավիրում է Լայպցիգ, որտեղ և տեղի կունենա հրաժեշտի բարոգարծական խաղը:
Այս առիթով գերմանացի ֆուտբոլիստն ասել է.
«Ցանկանում եմ պատշաճ ձևով հրաժեշտ տալ գործընկերներիս, երկրպագուներիս և շնորհակալություն հայտնել նրանց` ինձ աջակցելու, կարիերայիս ընթացքում առաջ մղելու համար»,-ասել է Բալլակն, ով հիշեցնենք կարիերայի ավարտի մասին հայտարարեց անցյալ տարի:
Հետևեք մեզ նաև Telegram-ում