Ֆաբրեգաս. Անհրաժեշտ է խաղալ ոչ միայն սրտով, այլև խելքով

Ֆաբրեգաս. Անհրաժեշտ է խաղալ ոչ միայն սրտով, այլև խելքով

Չեմպիոնների լիգայի 1/8 փուլի «Բարսելոնա»-«Միլան» պատասխան խաղի վերաբերյալ իր կարծիքն է արտահայտել կատալոնացիների կիսապաշտպան Սեսկ Ֆաբրեգասը: Reuters-ի հետ զրույցում Ֆաբրեգասն ասել է.

«Ահռելի մեծ ցանկություն ունենք հաղթելու Չեմպիոնների լիգայում, և դրա համար մենք կխաղանք 100 տոկոս նվիրումով: Սակայն սա չի նշանակում, որ խաղը կրելու է զուտ էմոցիոնալ բնույթ. անհրաժեշտ է խաղալ ոչ միայն սրտով, այլև խելքով. ուղեղը ևս կարևոր է»:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում