Եվրոպա լիգա. «Լացիոն» հաղթեց «Շտուտգարտին», «Ֆեներբախչեն»` «Վիկտորիային» (տեսանյութ)

Եվրոպա լիգա. «Լացիոն» հաղթեց «Շտուտգարտին», «Ֆեներբախչեն»` «Վիկտորիային» (տեսանյութ)

Եվրոպա լիգայի փլեյ-օֆֆ առաջին խաղերում «Լացիոն» և «Ֆեներբախչեն» հյուրընկալվելիս  հաղթեցին համապատասխանաբար «Շտուտգարտին» և «Վիկտորիա Պլզենին»:

«Լացիոյի» կազմում աչքի ընկան 21-րդ րոպեին Էնդերսոնը, 56-ին Օնազին (վերջինս գոլը ներկայացված է տեսանյութում): 

«Ֆեներբախչեն» հաղթեց նվազագույն հաշվով. միակ գոլը 81-րդ րոպեին հեղինակեց Վեբոն:

Արդեն տեղեկացրել ենք, որ Լոնդոնի «Չելսին» անակնկալ պարտություն կրեց «Ստյաուայից», իսկ «Անժին» ու «Նյուքասլը» գոլազուրկ խաղացին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում