Կոլոչինին չի խաղա մոտ 7 շաբաթ
08/03/2013 00:12
Նմանատիպ
«Նյուքասլի» ավագը մեջքի ծանր վնասվածք է ստացել և իր թիմին չի կարողանա օգնել մոտ 7 շաբաթ:
Հիշեցնենք, որ Կոլոչինին վնասվածքը ստացել էր Պրեմիեր լիգայի շրջանակներում` «Սաութհեմթոնի» հետ խաղում, երբ անհաջող վայր ընկավ գնդակը սեփական դարպասից հեռացնելու համար: Հենց այդ ակրոբատիկ ցատկով էլ Կոլոչինին կոտրել է մեջքի երկու ոսկր և, հավանաբար, մինչև մայիս չի խաղա: «Նյուքասլի» գլխավոր մարզիչ Ալան Պարդյուն կատարվածի վերաբերյալ ասել է.
«Կոլոչինին վերադարձել է Արգենտինա: Նա դեռ չի կարողանա սկսել ապաքինման գործընթացը, որովհետև ջարդվել է երկու ոսկր: Մենք ենթադրում ենք, որ նա բաց կթողնի 3-7 շաբաթ: 1 շաբաթից նա կվերադառնա Անգլիա»:
Հետևեք մեզ նաև Telegram-ում