Ալան Պարդյու. Գոհ եմ խաղի արդյունքից

Ալան Պարդյու. Գոհ եմ խաղի արդյունքից

«Նյուքասլի» գլխավոր մարզիչ Ալան Պարդյուն «Անժիի» հետ գոլազուրկ ոչ-ոքի խաղից հետո ասել է, որ գոհ է իր թիմից և գրանցված արդյունքից: Championat.com-ը մեջբերել է մարզչի խոսքերը.

«Ես գոհ եմ խաղից, իմ խաղացողների գործողություններից. մենք կենտրոնացված էինք խաղում: Այո, շատ վտանգավոր պահեր չստեղծեցինք, բայց լավ խաղաց մեր դարպասապահը` երկու հիանալի սեյվ կատարելով: Գոհ եմ նաև խաղի արդյունքից. կարծում եմ` արժանի էինք դրան: Եթե խաղից առաջ ինձ նման ելք առաջարկեին, ես կհամաձայնեի: Ամեն ինչ կորոշվի պատասխան խաղում, որտեղ  կզգանք մեր երկրպագուների աջակցությունը»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում