Իտալական թիմերը հետաքրքրված են Սանդրոյով
08/03/2013 01:06
Նմանատիպ
«Տոտենհեմի» կիսապաշտպան Սանդրոն հայտնվել է միանգամից մի քանի իտալական ակումբների ուշադրության կենտրոնում: Այս մասին հաղորդում է Sky Sports-ը: Նշենք, որ Սանդրոն լոնդոնյան ակումբ է տեղափոխվել 2010 թվականին` բրազիլական «Ինտերնասիոնալից»` 8 մլն ֆունտով: Ընթացիկ մրցաշրաջնում Սանդրոն ծնկի վնասվածքի պատճառով խաղաց մինչև հունվար:
Եվ այժմ իտալական ակումբները, չնայած վնասվածքին և ֆուտբոլիստի` ակումբի հետ ունեցած գործող պայմանագրին, ցանկանում են գնել նրա տրանսֆերային իրավունքները: Այս առիթով անձամբ ֆուտբոլիստն ասել է.
-Ապագայում կխաղա՞մ Իտալիայում: Չգիտեմ: Այժմ ես կենտրոնացած եմ ապաքինմանս վրա: Հենց ապաքինվեմ, փորձելու եմ օգնել «Տոտենհեմին» հաջող ելույթներ ունենալ ԱՊԼ-ում և Եվրոպայում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում