Կավանիի համար «Ռեալը» պատրաստ է զիջել Կոենտրաուին

Կավանիի համար «Ռեալը» պատրաստ է զիջել Կոենտրաուին

Իտալական մամուլում լուրեր են շրջանառվում, որ Մադրիդի «Ռեալը» լրջորեն հետաքրքրված է «Նապոլիի» առաջատար Էդիսոն Կավանիի ծառայություններով: Իտալական ԶԼՄ-ները գրում են, որ «Ռեալը» Կավանիին ձեռք բերելու համար ամռանը պատրաստ է ոչ միայն մեծ գումար վճարել, այլև «Նապոլիին» զիջել պաշտպան Ֆաբիո Կոենտրաուին:

Նշենք, որ Կավանիի ծառայություններով հետաքրքրված են նաև «Մանչեսթեր Սիթին» և «ՊՍԺ»-ն:
Հավելենք` ընթացիկ առաջնությունում Կավանին 32 խաղում դարձել է 27 գոլի հեղինակ: 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում