Բալլարդինի. «Միլանը» չի մտածի «Բարսելոնայի» մասին

Բալլարդինի. «Միլանը» չի մտածի «Բարսելոնայի» մասին

«Ջենոայի» գլխավոր մարզիչ Դավիդե Բալլարդինին կարծում է, որ իր թիմի հետ խաղի ժամանակ «Միլանի» ֆուտբոլիստները չեն մտածելու «Բարսելոնայի» մասին: 

««Միլանը» չի մտածելու «Բարսելոնայի» մասին. նրանց մտքում միայն Ա Սերիայում երկրորդ տեղ զբաղեցնելն է: Պետք է լավ պատրստվենք, բարդ կլինի, բայց մենք կարող ենք միավորներ վաստակել»,-ասել է Բալլարդինին:

Նշենք, որ «Ջենոա»-«Միլան» հանդիպումը կայանալու է վաղը երեկոյան:

Հետևեք մեզ նաև Telegram-ում