Եվրոպա լիգա. «Տոտենհեմը» ջախջախեց «Ինտերին». բոլոր արդյունքները (տեսանյութ)

Եվրոպա լիգա. «Տոտենհեմը» ջախջախեց «Ինտերին». բոլոր արդյունքները (տեսանյութ)

Եվրոպա լիգայի փլեյ-օֆֆ փուլի առաջին խաղում Լոնդոնի «Տոտենհեմը» սեփական հարկի տակ խոշոր 3:0 հաշվով հաղթանակ տոնեց «Ինտերի» նկատմամբ: Գոլերը հեղինակեցին Բեյլը` 6-րդ րոպեին, Սիգուրդսոնը` 18-րդ րոպեին և Վերտոնգենը` 52-րդ րոպեին: «Տոտենհեմ»-«Ինտեր»` 3:0

Մյուս խաղերում գրանցվել են հետևյալ արդյունքները.

«Բենֆիկա»-«Բորդո»` 1:0 (Կարասսո-ինքնագոլ)

 «Լևանտե»-«Ռուբին»` 0:0

«Բազել»-«Զենիթ» (Դիաս` 83ր. Ֆրեյ` 94ր.)

Ավելի վաղ «Չելսին» 1:0 հաշվով զիջել էր «Ստյաուային», «Անժին» և «Նյուքասլը» գոլազուրկ ոչ-ոքի էին խաղացել, «Լացիոն» հյուրընկալվելիս 0:2 հաշվով առավելության էր հասել «Շտուտգարտի» նկատմամբ, իսկ «Ֆեներբախչեն» նվազագույն հաշվով հաղթել էր «Վիկտորիա Պլզենին»:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում