Նադալը սպասումներ չունի Ինդիան Ուելսից
08/03/2013 10:16
Նմանատիպ
Իսպանացի Ռաֆայել նադալը հայտնել է, որ չի կարծում, թե լավ արդյունք ցույց կտա Ինդիան Ուելսում.
-Ակապուլկոյում հիանալի էի ինձ զգում, սա ասում եմ և թենիսի համար, և ծնկիս վիճակի: Բայց 7 ամիս բացակայելուց հետո չի կարելի սպասել, որ հիանալի թենիս ես ցուցադրելու: Անըդհատ հարմարվել է պետք, մարզվել: Սիրում եմ այս մրցաշարը, դրա համար էլ ցանկացա մասնակցել: Մեծ սպասումներ սակայն չունեմ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում