Դավիդ Լուիս. Չենք կարող ռիսկի դիմել
08/03/2013 12:24
Նմանատիպ
«Չելսիի» պաշտպան Դավիդ Լուիսը մեկնաբանել է Եվրոպա լիգայի շրջանակներում «Ստյաուայից» կրած նվազագույն հաշվով պարտությունը:
«Բարդ հանդիպում էր: Մենք հիասթափված ենք, քանի որ ցանկանում ենք հաղթել յուրաքանչյուր խսղում, սակայն բարդ է լավ խաղալ վատ խոտածածկի վրա: Դա հատկապես զգացվում է, երբ պաշտպանությունից փորձում ես փոխանցումներ կատարել Ֆերնանդո Տորրեսին:
Գիտակցում ենք, որ պատասխան խաղում չենք կարող ռիսկի դիմել, եթե ցանկանում ենք շարունակել պայքարը մրցաշարում: Երեք մրցաշարի ենք մասնակցում և պետք է կենտրոնանանք դրանցից յուրաքանչյուրի խաղի վրա: «Ստյաուան», իհարկե, ուժեղ ակումբ է: Եթե դու թույլ թիմ ունես, ապա Եվրոպա լիգայում մնալու հնարավորություններդ քիչ են»,-ասել է Լուիսը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում