«Սուոնսիի» պաշտպանը երկարաձգեց պայմանագիրը

«Սուոնսիի» պաշտպանը երկարաձգեց պայմանագիրը

Վալիական «Սուոնսիի» ղեկավարությունը հայտարարեց, որ թիմի պաշտպան Անխել Ռանխելը երկարաձգել է պայմանագիրը: Ֆուտբոլիստի նոր պայմանագիրը նախատեղված է մինչև 2016թ.-ի հունիս: Նախորդ պայմանագիրը կավարտվեր 2014թ.-ին:

Ռանխելը «կարապների» կազմում հանդես է գալիս 2007թ.-ից: Այս մրցաշրջանում ֆուտբոլիստը անցկացրել է 28 հանդիպում, դարձել 2 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ, ինչպես նաև զգուշացվել է 7 անգամ: 

Հետևեք մեզ նաև Telegram-ում