Սիրողական մակարդակի ֆուտբոլիստը մահացել է գլխով գոլ խփելուց հետո

Սիրողական մակարդակի ֆուտբոլիստը մահացել է գլխով գոլ խփելուց հետո

27 տարեկան հասակում մահացել է «Լիվերպուլի» երկրպագուն:

Բրայան Հերբերտը հանդես էր գալիս սիրողական «Բեկապ Բորո» ակումբում, թիմի հարձակվողն էր և ավագը: Հերբերտը 4-ական հանդիպում էր անցկացնում մեկ շաբաթում: Բրայանը «Լիվերպուլին» երկրպագում էր մանկուց: Երեկ նրա հերթական հանդիպումն էր, նա դարձավ գոլի հեղինակ և մահացավ ինսուլտից:

Ինչպես խաղից հետո հայտնեց Բրայանի ընկերուհին նա խաղերից հետո գլխում ցավ էր զգում: Բժիշկները արձանագրեցին, որ նա մահացել էր ինսուլտից, որը կապում են գլխի հաճախակի հարվածներից: Օգոստոսին նա դիմել էր բժշկին գլխի ցավերի համար և նրան զգուշացրել էին հետագա վտանգների մասին: Բայց Հերբերտը շարունակում էր խաղալ….

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում