Հենրիխ Մխիթարյանը` Միացյալ առաջնության Fantasy-ի ամենապահանջված ֆուտբոլիստ

Հենրիխ Մխիթարյանը` Միացյալ առաջնության Fantasy-ի ամենապահանջված ֆուտբոլիստ

Ռուսական հեղինակավոր Sports.ru կայքում վաղը կմեկնարկի Միացյալ առաջնության Fantasy-ին: Թիմը կարող է կազմավորվել Ռուսաստանի և Ուկրաինայի առաջնությունում հանդես եկող ֆուտբոլիստներից, որոնց ընտրում են երկրպագուները:

Կայքը տեղեկացնում է, որ Միացյալ առաջնության Fantasy-ի ամենապահանջված ֆուտբոլիստը Հայաստանի ազգային հավաքականի և «Շախտյորի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն է: Մխիթարյանին  իրենց թիմերում ընդգրկել են 1722 խաղացողներ: Երկրորդ հորզոնականում Դարիո Սրնան է (1688), երրորդում Իգոր Ակինֆեևը (1358):

Նշենք նաև, որ Fantasy գալակտիկայի ամենապահանջվածների ցանկը գլխավորում է «Բարսելոնայի» առաջատար Լեո Մեսսին (1550), նրան զիջում է «Տոտենհեմի» կիսապաշտպան Գարթե Բեյլը (1521), իսկ երրորդ տեղում «Ռեալի» պորտուգալացի գոլահար Կրիշտիանու Ռոնալդուն է (1357):

Հետևեք մեզ նաև Telegram-ում