Ամելիան կմնա «Միլանում»
08/03/2013 14:29
Նմանատիպ
Մարկո Ամելիան չի պատրաստվում լքել «Միլանը»: Իտալական մամուլում վերջին շրջանում լուրեր էին պտտվում, որ մրցաշրջանի ավարտից հետո ֆուտբոլիստը կտեղափոխվի «Ռոմա», սակայն Ամելիայի գործակալ Կարլո Պալլավիչինոն հերքել է այդ լուրերը.
«Ամելիայի ներկայիս պայմանագիրը «Միլանի» հետ ուժի մեջ է մինչև 2014 թվականը: Նա մտադիր է այստեղ մնալ մինչև պայմանգրի ավարտը»,-ասել է գործակալը:
Նշենք, որ ընթացիկ մրցաշրջանում Ամելիան մասնակցել է Ա սերայի ընդամենը 9 հանդիպման:
Հետևեք մեզ նաև Telegram-ում