Սանյան, հնարավոր է, հեռանա «Արսենալից»

Սանյան, հնարավոր է, հեռանա «Արսենալից»

Goal.com-ը հաղորդում է, որ «Արսենալի» ֆրանսիացի պաշտպան Բակարի Սանյան դեռևս չի ցանկանում երկարաձգել ակումբի հետ գործող պայմանգիրը: Գործող պայմանագիրն ուժի մեջ է մինչև 2014 թվականը:

30-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատվում է 10 մլն ֆունտ: Սանյային ձեռք բերելու հիմնական հավակնորդը փարիզյան «ՊՍԺ»-ն է:

Հավելենք, որ այժմ Սանյան ապաքինվում է վնասվածքից և չի մասնակցում «զինագործների» վերջին հանդիպումներին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում