«Վոլգա»-«Կուբան»` 0:2. Օզբիլիսը` խաղի հերոս (տեսանյութ)
08/03/2013 15:24
Նմանատիպ
Ռուսաստանի առաջնության 20-րդ տուրի շրջանակներում «Վոլգան» սեփական հարկի տակ ընդունեց «Կուբանին»: Նշենք, որ 2 թիմերի կազմում էլ հանդիպման մեկնարկային րոպեներից խաղադաշտում էին Հայաստանի ազգային հավաքականի 3 ֆուտբոլիստներ’ Արթուր Սարկիսովը («Վոլգա») և Մարկոս Պիցցելլին ու Արազ Օզբիլիսը («Կուբան»)։
Հանդիպման 20-րդ րոպեին Մարկոս Պիցցելիի կատարած փոխանցումից հետո խաղի հաշիվը բացեց Արազ Օզբիլիսը: Հայաստանի ազգային հավաքականի երիտասարդ ֆուտբոլիստը հանդիպման վերջին րոպեին էլ դարձավ գոլային փոխանցման հեղինակ. նրա փոխանցումից հետո աչքի ընկավ Տլիսովը:
Հավելենք, որ այս հաղթանակից հետո «Կուբանը» վաստակեց է 35 միավոր, իսկ «Վոլգան» մնաց 17-ով:
Հետևեք մեզ նաև Telegram-ում