Ֆերգյուսոն. Ռունին կմնա «Ման. Յունայթեդում»

Ֆերգյուսոն. Ռունին կմնա «Ման. Յունայթեդում»

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ սըր Ալեքս Ֆերգյուսոնը մեկնաբանել է անգլիական մամուլում շրջանառվող այն լուրերը, որոնց համաձայն թիմի հարձակվող Ուեյն Ռունին հեռանալու է թիմից:

«Ռունին կմնա «Մանչեսթեր Յունայթեդում»: Սխալ է ենթադրել, իբրև մենք չենք շփվում: Ուեյնը հասկացել է, թե ինչու էի ես նրան թողել պահեստայինների նստարանին»,-ասել է Ֆերգյուսոնը:

Նշենք, որ ավելի վաղ հաղորդվում էր` «ՊՍԺ»ժ-ն ամռանը պատրաստ է գնել անգլիացի ֆուտբոլիստին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում