Մարադոնային չի հետաքրքրում աշխատանքը «Մոնպելյեում»

Մարադոնային չի հետաքրքրում աշխատանքը «Մոնպելյեում»

Արգենտինայի ազգային հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Դիեգո Մարադոնան չի մարզի ֆրանսիական «Մոնպելյեն», հայտնում էին ֆրանսիական լրատվամիջոցները: Մարադոնան կշարունակի աշխատել Դուբայում` սպորտային խորհրդում:

– Մարադոնան պայմանագիր ունի Դուբայի սպորտային խորհրդի հետ, որը համաշխարհային կազմակերպություն է: Ես խոսել եմ և՛ Դիեգոյի, և՛ սպորտային խորհուրդի տնօրենի հետ: Մարադոնան ոչ մի առնչություն չունի «Մոնպելյեի» հետ: Մարադոնային չի հետաքրքրում աշխատանքը «Մոնպելյեում»,- իրավիճակի մասին տեղեկություններ է հայտնել սպորտային խորհրդի փոխտնօրեն Յունես Բուկլիտը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում