«Վալենսիան» կորցնում է Ժոաո Պերեյրային
08/03/2013 16:42
Նմանատիպ
«Չղջիկները» հերթական ֆուտբոլիստին են կորցնում, որը հանդես էր գալիս պաշտպանության գծում:
Հանգստյան օրերին «Վալենսիան» կհանդիպի «Ատլետիկին»: Հայտնի է, որ Բիլբաոյում իրենց թիմին չեն կարողանա օգնել Ադել Ռամին և Ռիկարդու Կոշտան, երկու ֆուտբոլիստներն էլ մկանային ցավեր են զգում:
Հիմա էլ պարզ դարձավ, որ ծնկի վնասվածք է ստացել պաշտպանական գծի մյուս ֆուտբոլիստը՝ Ժոաո Պերեյրան: Մոտակա օրերին պարզ կդառնա, թե ինչքան ժամանակ բաց կթողնի ֆուտբոլիստը:
Այս մրցաշրջանում 29-ամյա խաղացողը Պրեմիերայում անցկացրել է 19 հանդիպում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում