Չավի. «Միլանի» հետ խաղում մեզ արագ գոլ է անհրաժեշտ

Չավի. «Միլանի» հետ խաղում մեզ արագ գոլ է անհրաժեշտ

«Բարսելոնայի» կիսապաշտպան Չավի Էռնանդեսը ևս խոսել է Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի պատասխան «Բարսելոնա»-«Միլան» խաղից ունեցած սպասելիքներից:

El Mundo Deportivo-ի հետ զրույցում Չավին ասել է.

«Հավատում եմ, որ կկարողանանք բեկել դրությունը մեր օգտին, թեպետ «Միլանը» ուժեղ և մրցունակ թիմ է: «Նոու Կամպի» խոտածածկը հիանալի վիճակում կլինի, իսկ մեզ կաջակցեն հավատարիմ երկրպագուները: Բոլորն էլ նորմալ ընդունեցին թիմի` վերջին շրջանում կրած պարտությունները. դրանք մեզ ոգեշնչեցին նոր հաղթանակներ տոնելու համար: Մենք ցանկանում ենք երջանկացնել երկրպագուներին, և առաջին իսկ րոպեներից կգրոհենք:

Կփորձենք առաջին 15-20 րոպեների ընթացքում գոլ խփել, որպեսզի հեշտ լինի խաղալը: Մենք ունենք 90, գուցե նաև 120 րոպե հաջորդ փուլ անցնելու համար: Նման խաղերում հնարավոր է տեղի ունենա ամեն ինչ, սակայն պետք է գործենք չափազանց զգույշ` չխախտելով խաղի կանոները և պարզ իրավիճակներում գնդակը չկորցնելով»:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում