Տևեսին սպառնում է ազատազրկություն

Տևեսին սպառնում է ազատազրկություն

«Մանչեսթեր Սիթիի» արգենտինցի հարձակվող Կառլոս Տևեսին սպառնում է ազատազրկություն` ավտոմեքենան առանց վարորդական իրավունքի վարելու համար:

Ինչպես հայտնում է BBC-ն, ֆուտբոլիստին ձերբակալել են Մաքսֆիլդում ավտոմեքենան առանց վարորդական իրավունքի վարելու մեղադրանքով: Հիշեցնենք, որ Տևեսին զրկել էին վարորդական իրավունքից տուգանքը ուշ վճարելու համար:

Ֆուտբոլիստին բաց են թողել գրավի դիմաց: Եթե դատարանը նրան մեղավոր ճանաչի, Տևեսը կձերբակալվի:

Հետևեք մեզ նաև Telegram-ում