«Մետալուրգ»-«Իլիչևեց». Կառլեն Մկրտչյանը մասնակցեց ամբողջ հանդիպմանը
08/03/2013 22:57
Նմանատիպ
Ուկրաինայի առաջնության 20-րդ տուրում Դոնեցկի «Մետալուրգը» սեփական հարկի տակ ընդունել էր «Իլիչևեցին»: Այս խաղում գրանցվեց գոլազուրկ ոչ-ոքի, թեպետ հանդիպման 71-րդ րոպեին Ժունիոր Մորաեսը կարող էր հաղթանակ պարգևել իր թիմին, սակայն «Մետալուրգի» ֆուտբոլիստը վրիպեց:
Նշենք, որ հանդիպմանը մեկնարկային րոպեներից մասնակցում էր Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Կառլեն Մկրտչյանը, իսկ հայազգի մյուս ֆուտբոլիստ Գևորգ Ղազարյանը պահեստայինների թվում էր և այդպես էլ խաղաժամանակ չստացավ:
Հավելենք` այս խաղից հետո «Մետալուրգը» վաստակեց 27 միավոր, իսկ «Իլիչևեցը»` 26. մրցաշարային աղյուսակում այս թիմերը շարունակում են մնալ հարևաններ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում