Ֆերգյուսոն. «Չելսի՞ն»..չեմ պատրաստվում քարկոծել ընկածներին

Ֆերգյուսոն. «Չելսի՞ն»..չեմ պատրաստվում քարկոծել ընկածներին

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչը խոսել է Անգլիայի գավաթի 1/4 եզրափակիչ փուլի «Չելսիի» հետ խաղի մասին, որը տեղի կունենա մարտի 10-ին:

«Չեմ պատրաստվում ընկածներին քարկոծել. դա իմ ոճը չէ: Ինձ անհանգստացնում է միայն «Ման. Յունայթեդը»: Այն, ինչ տեղի է ունենում «Չելսիում», բնավ չի անդրադառնում մեզ վրա:

Կարևոր չէ` երբ կխաղաս «Չելսիի» հետ կամ ով է գլխավորում այդ ակումբը. խաղն ամեն դեպքում բարդ է լինելու»,-ասել է Ֆերգյուսոնը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում