Ֆեդերերը նպատակադրվել է հաղթել Ինդիան-Ուելսում
09/03/2013 00:57
Նմանատիպ
Շվեյցարացի թենիսիստը մեծ ցանկություն ունի իր կարիերայի ընթացքում 5-րդ անգամ հաղթել Ինդիան-Ուելսի մրցաշարում: Այս առիթով Ռոջեր Ֆեդերերն ասել է.
«Կարծում եմ` լավ խաղ եմ ցուցադրել Ավստրալիայում և Ռոտերդամում, բայց վերջնական արդյունքից ես դժգոհ էի: Գիտեի` կարող էի ավելին անել: Ինձ դուր է գալիս իմ խաղաոճը և, բնականաբար, ես շատ եմ ցանկանում հաղթել Ինդիան-Ուելսում»,-թենիսիստի խոսքերը մեջբերել է Tennis.com-ը:
Նշենք, որ Ֆեդերենն այժմ մրցաշարի գործող չեմպիոնն է:
Հետևեք մեզ նաև Telegram-ում