Սուարեսը հույս ունի պայքարել ՉԼ-ի ուղեգրի համար

Սուարեսը հույս ունի պայքարել ՉԼ-ի ուղեգրի համար

«Լիվերպուլի» հարձակվող Լուիս Սուարեսը «Տոտենհեմի» հետ առաջիկա հանդիպումը շատ է կարևորում: The Telegraph-ի հետ զրույցում ֆուտբոլիստն ասել է.

«Մենք լավ մարզավիճակում ենք, և այս հանդիպումը «Տոտենհեմից» միավորների տարբերությունը կրճատելու հիանալի միջոց է: Չեմպիոնների լիգայի ուղեգիր նվաճելու համար ոչ շատ մեծ հնարավորություն ունենք և ամեն ինչ պետք է անենք այն իրագործելու համար: Դրա համար մենք պարտավոր ենք հաղթել առաջիկա խաղում»:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում