Կառլեն Մկրտչյան. Կարող ենք միայն հետևություններ անել այս խաղից

Կառլեն Մկրտչյան. Կարող ենք միայն հետևություններ անել այս խաղից

Դոնեցկի «Մետալուրգի» հայ ֆուտբոլիստ Կառլեն Մկրտչյանը մեկնաբանել է Ուկրաինայի առաջնության 20-րդ տուրում իր թիմի գոլազուրկ ոչ-ոքին «Իլիչևեցի» հետ խաղում: Ակումբի պաշտոնական կայքին տված հարցազրույցում Մկրտչյանն ասել է.

«Գիտեինք, որ այս խաղը շատ կարևոր է: Մեզ անհրաժեշտ էր 3 միավոր վաստակել. ողջ թիմը ձգտում էր այսօր այդ արդյունքին հասնել: Ժամանակի ընթացքում, հնարավոր է, հենց այս խաղի երկու միավորը չբավականացնի, և մենք զղջանք, որ չկարողացանք հաղթել: Դրա հետ մեկտեղ ոչինչ չես կարող փոխել: Խաղի արդյունքն է ոչ-ոքին: Մենք միայն կարող են հետևություններ անել սեփական սխալներից, վերլուծել և պատրաստվել հաջորդ խաղին:»

Սպասում էինք բարդ խաղը և գիտեինք, որ Խարկովում կայացած հանդիպումից հեշտ չի լինելու: Լրջորեն պատրաստվել էինք այս հանդիպմանը: Ցավոք, մի փոքր չստացվեց: 

Արդեն երկրորդ կեսում նկատելի էր, որ «Իլիչևեցը» խաղում է ոչ-ոքիի համար: Նրանք ձգտում էին պահել գնդակը, գցել խաղի տեմպը: Որքան մոտենում էր եզրափակիչ սուլիչը, այնքան մենք շտապում էինք խլել գնդակը: Հենց այդ շտապողականությունն էլ մեզ խանգարեց: Ընդմիջումից հետո նրանք երկրորդ համարով էին խաղում և հենվում  հակագրոհների վրա»:

 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում