Ֆերգյուսոն. Գուցե, Ռամոսն ազդեց մրցավարի վրա
Նմանատիպ
«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ սըր Ալեքս Ֆերգյուսոնը հայտարարել է, որ իր թիմն արդեն երրորդ անգամ դուրս է մնում չեմպիոնների լիգայի հետագա պայքարից մրցավարական սխալների պատճառով: Շոտլանդացի մարզիչը կարծում է, որ «կարմիր սատանաներն» այս իրավիճակից պետք է խուսափեին 2004, 2010 և արդեն 2013 թվականներին:
««Ռեալի» որոշ խաղացողներ մրցավարի սխալի համար ներողություն խնդրեցին անմիջապես խաղից հետ: Ռոնալդուն հոյակապ իրեն դրսևորեց. խաղի ավարտին նա եկավ մեզ մոտ` հանդերձարան և նստեց խաղացողների հետ: Նա խոստովանեց, որ մեր բախտը պարզապես չբերեց:
Չեմ կարծում, թե Արբելոան շատ տուժեց. գուցե, Սերիխո Ռամոսը կարողացավ ազդել մրցավարի վրա: Նանին հիասթափված է, իրեն մեղավոր է համարում, սակայն ես նրան չեմ մեղադրում. նա ոչ մի վատ բան չի արել»,-ասել է Ֆերգյուսոնը The Telegraph-ի հետ զրույցում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում