«Բարսելոնան» հրավիրել է կույր տղային շփվելու իր աստղերի հետ. տեսանյութ

«Բարսելոնայի» ղեկավարությունը կազմակերպել է բարեգործական հուզիչ ակցիա: Այս շաբաթ թիմի մարզումներին ներկա է եղել մի կույր տղա`Մամադուն, ով հնարավորություն է ունեցել անմիջականորեն շփվել ակումբի աստղերի հետ: Փոքրիկ տղան կարողացել է գուշակել Պույոլին, Մեսսիին, Աբիդալին: Նա նվեր է ստացել նաև թիմի բոլոր ֆուտբոլիստների ստորագրությամբ մարզաշապիկ:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում