Իվանովիչ. «Չելսիին» պակասում է մարտական ոգին

Իվանովիչ. «Չելսիին» պակասում է մարտական ոգին

Լոնդոնյան ակումբի սերբ ֆուտբոլիստ Բրանիսլավ Իվանովիչին իր թիմակիցներին կոչ է անում «Մանչեսթեր Յունայթեդի» հետ խաղից առաջ վերգտնել մարտական ոգին:

«Պետք է անկեղծությամբ խոստովանենք, շատ բաներ այնպես չեն ընթանում, ինչպես մենք կցանկանայինք: Չենք խաղում այն մակարդակով, որով կարող ենք, որը մեզ համար չափանիշ է: Այնպես որ պետք է փոխենք դրությունը որքան հնարավոր է շուտ:

ժամանակն առաջ է գնում և եթե մենք չենք ցանկանում առաջնությունը տխուր նոտայով ավարտել, պետք է շատ աշխատանեք: Մեզ չի բավարարում մարտական հոգին»,-ասել է Իվանովիչը:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում