Հայնկես. «Արսենալը» կփորձի անհնարինը հնարավոր դարձնել

Հայնկես. «Արսենալը» կփորձի անհնարինը հնարավոր դարձնել

«Բավարիայի» գլխավոր մարզիչ Յուպ Հայնկեսը խոսել է Չեմպիոնների լիգայի պատասխան «Բավարիա»-«Արսենալ» խաղում «զինագործների»` հաջորդ փուլ դուրս գալու հնարավորություններից: Հիշեցնենք, որ առաջին խաղում մյունխենյան ակումբը 1:3 հաշվով հաղթանակ է տոնել:

««Արսենալն» այս հանգստյան օրերին խաղ չունի, և նրանք ամբողջովին կկենտրոնանան պատասխան խաղի վրա: Նրանք «Ալիյանց Արենա» չեն գա` նախօրոք հանձնվելով: «Արսենալը» կփորձի անհնարինը հնարավոր դարձնել»,-Հայնկեսի խոսքերը մեջբերել է Goal.com-ը:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում