«Փյունիկը» հաղթեց առաջատար «Շիրակին»

«Փյունիկը» հաղթեց առաջատար «Շիրակին»

Վերսկսեց Հայաստանի առաջնությունը:
33-րդ տուրում առաջնության ձմեռային չեմպիոն «Շիրակը» Իջևանի «Արնար» մարզադաշտում ընդունեց Երևանի «Փյունիկին»: Հանդիպման միակ և հաղթական գոլը հեղինակեց Արթուր Յուսպաշյանը:

Նշենք, որ մինչ Յուսպաշյանի գոլը, գյումրեցիները հնարավորություն ունեին առաջ անցնելու հաշվի մեջ, սակայն «Փյունիկի» դարպասին նշանակված 11 մետրանոց հարվածը Անդրանիկ Բարիկյանը չկարողացավ անվրեպ իրացնել:

Հավելենք` այս խաղից հետո «Շիրակը» 69 միավորով շարունակում է մնալ առաջատարի դիրքում, իսկ «Փյունիկը» միավորները հասցրեց 49-ի:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում