«Լիվեպուլը» ցանկանում է վերադարձնել Ալոնսոյին

«Լիվեպուլը» ցանկանում է վերադարձնել Ալոնսոյին

«Լիվեպուլը» հետևում է Խաբի Ալոնսոյին: Բանն այն է, որ Ալոնսոյի պայմանագիրը «Ռեալի» հետ 2014-ի ամռանը կկորցնի իր ուժը, և հիմա դեռ կողմերը այն երկարաձգելու հարցում համաձայնության չեն եկել:

«Ռեալն» արդեն առաջարկել է Ալոնսոյին մինչև 2016թ. պայմանագիր կնքել, սակայն ֆուտբոլիստը չի շտապում որոշում կայացնել: Ամեն դեպքում, եթե Իսպանիայի հավաքականի ֆուտբոլիստը որոշի լքել ներկայիս ակումբը, անգլիացիները կպայքարեն նրան գնելու համար:

Հետևեք մեզ նաև Telegram-ում