Թոփ-10 սեքս-սկանդալները սպորտում

Թոփ-10 սեքս-սկանդալները սպորտում

Լինելով բարձունքում և վայելելով հեղինակութուն` մարզիկները մոռանում են, որ իրենց ամենուր հետևում են: ԶԼՄ-ների աչքից չի կարող վրիպել նրանց թույլատրած սխալները, նոր սիրավեպերը, դավաճանությունները: Ձեզ ենք ներկայացնում սպորտային սեքս-սկանդալների թոփ 10–ը:

10. Ֆրանկ Ռիբերի և Զախիա Դեխար
Ֆրանսիայի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Ֆրանկ Ռիբերին հայտնվեց այս նման սկանդալի կենտրոնում 2010 թվականին` Աշխարհի առաջնության ժամանակ: Ամուսնացած և երկու երեխաների հայր Ռիբերին, առաջնությանը զուգահեռ, 1 գիշերվա համար երիտասարդ մարմնավաճառուհի Զախիա Դեխարին վճարում էր 1000 եվրո: Ռիբերին չհերքեց դավաճանության փաստը:

9.Շտեֆան Էֆֆենբուրգ և Կլաուդիա Շտրունց
«Բավարիայի» ֆուտբոլիստ Շտեֆանի հետ կապված սեքս-սկանդալը ծնվեց 2002 թվականին: Շտեֆանը «գողացավ» իր մտերիմ ընկեր և թիմակից Թոմաս Շտրունցի կնոջը: Եվ սա այն դեպքում, երբ նա ուներ երկու երեխա և պատրաստվում էր ամուսնանալ: Նշենք, որ այս սկանդալն այնուամենայնիվ չխանգարեց նրան ամուսնանալ:

8.Մաքս Մոսլին և 5 մարմնավաճառուհիները 
2008 թվականին Ավտոսպորտի միջազգային ֆեդերացիայի նախագահ Մաքս Մոսլին թաքնված տեսախցիկի պատճառով դարձավսեքս-սկանդալի հերոս: Տեսանյութում 68-ամյա Մոսլին զվարճանում էր միանգամից 5 մարմնավաճառների հետ:

7. Դիեգո Մարադոնա և Ջուդիտ
Արգենտինացի ֆուտբոլիստը Կուբայում թմրադեղերի կախվածությունից բուժվելու ժամանակ սիրավեպ էր սկսել մի աղջկա հետ, ով իր դստեր տարիքին էր: Երբ Մարադոնան վերադարձավ Արգենտինա, սիրավեպն ավարտվեց:

6. Կոբի Բրայանտ և Կատելին Ֆաբեր
2003-ին ամենալավ բասկետբոլիստներից Կոբիին կասկածում էին 19-ամյա աղջկա բռնաբարության մեջ: Աղջիկը հրաժարվեց ցուցմունք տալ նրա դեմ, բայց Կոբին արդեն հայտնվել էր սեքս–սկանդալի կենտրոնում: 2011 թվականին բազմաթիվ սկանդալներից հետո բասկետբոլիստն ու կինը բաժանվեցին:

5.Ուեյն Ռունի և Ջենիֆեր Թոփսոն
«Մանչեսթեր Յունայթեդի» և Անգլիայի հավաքականի հարձակվող Ռունիի կարիերան ու անձնական կյանքը վտանգի տակ էին, երբ 21-ամյա Ջենիֆեր Թոփսոնն ամբողջ աշխարհին հայտնեց իրենց անբարոյական կապի մասին: Նրա խոսքով Ռունին և ինքը 4 ամսում 7 անգամ սեքսով են զբաղվել: Այս բոլոր շշուկներն ի հայտ եկան, երբ Քեյթը` Ռունիի կինը հղի էր: Սեքս-սկանդալը Ռունիի համար 600.000 ֆունտի գովազդային պայմանագիր արժեցավ, վտանգ կար, որ ակումբից էլ կհեռանա: Սակայն Ռունին հաշտվեց կնոջ հետ ու շարունակեց կարիերան:

4. Դևիդ Բեքհեմին ևս կասկածում էին
Անգլիայի հավաքականի երբեմնի ավագ Դևիդ Բեքհեմը 4 անգամ դավաճանության մեջ է «մեղադրվել»: Ժամանակին բրիտանական ամսագրերն անըդհատ գրում էին, որ Բեքհեմը դավաճանում է Վիկտորիային իր անձնական օգնական Ռեբեկա Լուսի հետ, ապա Մադրիդի հայտնի ժամանցային համալիրի մերսող Դանիելա Հիտի, մարմնավաճառուհի Սառա Մարբեկի և հունգարուհի մոդել Մարիանա Ֆոգարասի հետ: Դևիդ Բեքհեմի անհավատարմության վերաբերյալ լրագրողները ոչ մի փաստացի ապացույցներ չունեին, իսկ զույգն’ իր 4 երեխաների հետ մինչ օրս միասին է: 

3.Թայգեր Վուդսի դրաման
Ժամանակին աշխարհի ամենաբարձր վարձատրություն ունեցող մարզիկ Թայգեր Վուդսը մինչ 2009 թվականը համարվում էր հավատարիմ ամուսին: Իսկ երբ 2009 թվականին Վուդսը ավտովթարի ենթարկվեց, հետաքննությունը ցույց տվեց, որ նա փորձել է «փախչել» բարկացած կնոջից և հենց այդ ժամանակ վթարի ենթարկվել: Ընտանեկան վեճի պատճառը Թայգերի դավաճանությունն է եղել: Այս միջադեպից հետո գոլֆիստի սիրուհիներն ավելանում էին, ինչպես սնկերն անձրևից հետո: Հավելենք’ Վուդսի կինը’ Էլին Նորդեգանը ամուսնալուծությունից հետո ստացավ 100 մլն $:

2. Ջոն Թերրի և Վանեսսա Պերրոնսել
2010-ի սկզբին ֆուտբոլիստի դավաճանությունը բրիտանական մամուլում դարձավ հիթ: Վանեսսան Թերրիի թիմակից Ուեյն Բրիդջի ընկերուհին էր: Մինչև դավաճանությունը Թերրին և Բրիդջը մտերիմ ընկերներ էին, սակայն սկանդալից հետո ֆուտբոլիստը զրկվեց և՛ ընկերոջից, և՛ որոշ ժամանակով ավագի թևկապից:

1.Ռայան Գիգզ և Ռոդրի Գիգզ
2010-ին բրիտանական հեռուստատեսության աստղ Իմոջեն Թոմասը հրապարակայնորեն հայտարարեց իր և մի ֆուտբոլիստի սիրային հարաբերությունների մասին, բայց չնշեց մարզիկի անունը: Երեք ամիս անց հայտնի դարձավ, որ խոսքը Ռայան Գիգզի մասին է: Բայց սա ամենը չէր: Ավելի ուշ խոսակցություններ էին պտտվում ֆուտբոլիստի մեկ այլ սիրուհու մասին: Սիրուհին ոչ ավելի, ոչ պակաս հարազատ եղբոր կինն էր՝ Ռոդրի Գիգզը, ում հետ, ինչպես մամուլում էին գրում, նա գաղտնի հանդիպել էր 8 տարի:

 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում