Շուկեր. Մոդրիչին պետք է ժամանակ տալ

Շուկեր. Մոդրիչին պետք է ժամանակ տալ

«Ռեալի» և Խորվաթիայի հավաքականի լեգենդար ֆուտբոլիստ Դավոր Շուկերը, ով այժմ զբաղեցնում է իր երկրի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնը, կարծում է, որ իր հայրենակից Լուկա Մոդրիչին` «արքայական» ակումբում լիովին հարմարվելու համար դեռ ժամանակ է անհրաժեշտ:

«Մոդրիչը փայլուն ապագա ունեցող մեծ ֆուտբոլիստ է: Նրան պետք է ժամանակ տալ և լինել համբերատար: Միջմրցաշարային շրջանում նա շատ մարզումներ է բաց թողել, ինչն այժմ նկատելի է:

Մոդրիչի` «Ման» Յունայթեդի» դարպասը խփած գոլն ինձ կրկնակի երջանկացրեց» առաջին հերթին նա խփեց «Ռեալի» օգտին, երկրորդ` նա խորվաթ է»,-ասել է Շուկերն AS-ի հետ զրույցում:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում