Մանչինի. Տևեսի հարցը պարզ չէ

Մանչինի. Տևեսի հարցը պարզ չէ

«Ման. Սիթիի» գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինին հայտնել է, որ ակումբի ղեավարությունը դեռ չի կողմնորոշվել Կարլոս Տևեսի գնալու կամ մնալու հարցում.

-Շատ կարևոր է, որ Տևեսը լավ մարզավիճակում է: Մեզ պետք են նրա գոլերը մրցաշրջանի ամենաորոշիչ մասում: Չգիտեմ, կցանկանա նա արդյոք մնալ թիմում հաջորդ մրցաշրջանում ևս: Նա դեռ մեկ տարվա պայմանագիր ունի, ամեն ինչ իրենից է կախված: Նա բազմիցս ասել է, որ Արգենտինա է ցանկանում վերադառնալ: Հիմա սակայն պետք է կենտրոնանալ միայն մրցաշրջանը լավ փակելու վրա: Այնպես որ հիմա ոչինչ ասել չեմ կարող:

Հետևեք մեզ նաև Telegram-ում